Վահան Հովհաննիսյան. «Երկխոսությունը ոճ է, ոչ թե նպատակ»
Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երկխոսություն երևույթին ընդհանարպես` ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասել է, թե Դաշնակցության համար քաղաքական երկխոսությունը սեփական երկրում, ինչպես նաև միջազգային ասպարեզում, որպես հիմնական ու միակ միջոց, հասկանալի է դարձել արդեն շատ վաղուց, և կուսակցությունը երկար տարիներ է արդեն՝ աշխատում է այդ ոճով, ընդ որում՝ անկախ նրանից՝ կոալիցիայի մե՞ջ են, թե՞ ոչ։
–Երկխոսությունը ոճ է, ոչ թե նպատակ։ Կան քաղաքական ուժեր, որոնց թվում է, որ երկխոսությունն ինքնին նպատակ է, և դրանից առաջանում են տարբեր անախորժ իրավիճակներ,–նշել է նա։
Վահան Հովհաննիսյանն ընդգծել է, որ համամիտ է մայիսի 31–ի հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանի հնչեցրած այն մտքին, թե ՀԱԿ–ը կարողացավ աննխադեպ միջազգային ճնշում ապահովել Հայաստանի վրա, ինչն էլ ապահովում է ընդդիմադիր ուժերի հաղթանակը։
–Համաձայան եմ՝ նրանք իսկապես հրավիրեցին աննախադեպ ճնշում Հայաստանի վրա։ Իսկ հիմա տեսնենք, թե այդ ճնշումը ո՞ր ուղղությամբ գնաց՝ ՀՀ–ում ժողովրդավարության հաստատմա՞ն։ Ես խիստ կասկածում եմ,–ասել է նա ու հիշեցրել ՀՅԴ երկխոսության օրինակը՝ ԸՕ տարբերակը, որն իսկապես ժողովրդավարությանն ուղղված նախաձեռնություն էր։
Այս հարցում նա նշել է, որ չնայած բոլորը համաձայն էին փոփոխություններին, բացի իշխանություններից, Վենետիկի հանձնաժողովը կանգնեց իշխանության ներկայացրած տարբերակի կողքին, քանի որ շահագրգռված չէր, որ իրական ժողովրդավարության համար պայքարող ըննդիմություն լինի։
–Նրանց ճնշումը Հայաստանի վրա ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ չէ, այլ Ղարաբաղի ուղղությամբ է միայն,–ընդգծել է Վահան Հովհաննիսյանն ու որպես այս փաստի ապացույց էլ բերել Վրաստանի օրինակը, որտեղ, չնայած նրան, որ ցուցարարներից մարդիկ զոհվեցին, Վրաստանի իշանությունը միջազգային հանրության կողմից չքննադատվեց։
Նրա խոսքերով՝ օգնություն կարող է ստանալ միայն նա, ով ճնշումներ կապահովի Ղարաբաղի հարցում։
Նա նաև ընդգծել է, որ երկխոսությունն ինքնին շատ լավ գործընթաց է, բայց ՀԱԿ–ի ղեկավարը շատ արհեստականորեն, ուռճացրած ու չափազանցված է ներկայացնում ՀՅԴ անհանգստացությունը երկխոսության վերաբերյալ, ինչը, սակայն, հասկանալի է, քանի որ հանրահավաքների գնացողների թիվը պակասում է։
Վահան Հովհաննիսյանին նաև չի հետաքրքրում երկխոսության թափանցիկ լինելը, քանի որ շատ ավելի կարևոր է, թե ո՞վ է բանակցում և ո՞ւմ հետ։
–Ինձ համար շատ հստակ է, որ ՀԱԿ–ի բանակցությունները չպետք է ներկայացնել որպես ամբողջ հասարակության բանակցություններ իշխանության հետ, որովհետև հասարակության մի հսկայական զանգված ՀԱԿ–ի կողմնակիցը չէ։ Հայ ժողովրդի մեծ մասն ընդհանրապես ոչ ոքի ձայն չի տվել։ Նրանք ներկայացնում են իրենց քաղաքական ուժի շահերը,–ասել է Վ. Հովհաննիսյանը։
Նա նաև ընդգծել է, թե ՀՅԴ–ն չի մոռանում, որ Լևոն Տեր–Պետրոսյանն իր քաղաքական գործունեության սկզբում ասում էր, թե ոչ մեկին չի քննադատելու ու չի հարվածելու, բացի իշխանությունից, այնինչ հիմա հարվածների հիմնական թիրախը ՀՅԴ–ն է.
–Դա բնական է. անընդհատ թիրախ է հարկավոր, իսկ քանի որ այսօր իշխանությունն այդ թիրախը չէ, մի նոր միավոր պետք է գտնվի։

7or.am