Վրաստանում պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել
Պատվաստումների առաջին կուրսն ավարտելուց հետո Վրաստանում մոտ 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Արդեն 300 դեպք է հայտնաբերվել, երբ մարդիկ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո կորոնավիրուսով են վարակվել: Մենք ուսումնասիրում ենք այս հանգամանքը, այնուամենայնիվ, առաջին պատվաստումից հետո գրեթե բոլոր դեպքերում վարակը ընթանցել է բավականին հեշտ և շատ հաճախ առանց ախտանիշների»,-ասել է Գամկրելիձեն:
Հիշեցնենք՝ Վրաստանում մարտի 15-ից բնակչությունը կորոնավիրուսի դեմ պատվաստվում է AstraZeneca, Pfizer և Sinopharm դեղամիջոցներով: Վերջին տվյալների համաձայն՝ պատվաստվել է ավելի քան 54 հազար մարդ: Իշխանությունները պատրաստվում են պատվաստել չափահաս բնակչության 60 տոկոսին մինչև տարեվերջ՝ հավաքական իմունիտետ ձևավորելու համար:
Վրաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Մինչ օրս հանրապետությունում հայտնաբերվել է 319 266 դեպք, որը կազմում է ընդհանուր բնակչության 8,56 տոկոսը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 298 807 մարդ, մահացել՝ 4245-ը:

Աղբյուրը՝ tert.am