Քաղաքական

08.05.2021 08:16


Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը, որ մեկնի Վաշինգտոն․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանն արդեն ստացել է․ «Հրապարակ»

Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը, որ մեկնի Վաշինգտոն․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանն արդեն ստացել է․ «Հրապարակ»

««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանն արդեն մի քանի շաբաթ է՝ ստացվել է, այսինքն՝ ամերիկյան կառավարությունը համաձայնել է նրան ընդունել։ Նա էլ է սպասում ԱԺ արձակմանը, որպեսզի մեկնի Վաշինգտոն։

Քանի որ Մակունցի դեսանտային առաջադրումն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում վրդովմունք էր առաջացրել ԱԳՆ հնակյացների շարքերում, իշխանությունը որոշել է «զինադադար» հաստատել Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և դեսպանության հավակնորդների հետ, և այդ հողի վրա Ռուբեն Խարազյանը (ով գրեթե 30 տարի աշխատում է ԱԳՆ-ում) նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան։ Առաջիկայում նրա նման ևս մի քանի պրոֆեսիոնալներ կնշանակվեն։ Իշխանությունը նաև խոստացել է այլևս կոպտորեն չմիջամտել այս կայացած ինստիտուտի ներքին գործերին։

Հիշեցնենք, որ հեղափոխականների բուռն միջամտությունը ԱԳՆ ներքին կյանքին սկսվեց 2018 թ.՝ կուսակցական «դիվանագետ» Ռուբեն Ռուբինյանին փոխարտգործնախարար նշանակելով»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը