Ստեփան Գրիգորյան. «Ճիշտ կլինի, եթե Հայաստանը նախօրոք համաձայնություն տա, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ»
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման և դրանից ԼՂ-ի հարցը տարանջատելու համար քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ճիշտ է համարում, որ Հայաստանը նախօրոք համաձայնություն տա, որ Թուրքիան, սահմանների բացումից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Այդ դեպքում, սահմանի բացումից հետո, ԼՂ-ի հարցում լծակները կորցնելու Թուրքիայի մտավախությունն ի չիք կլինի։
-Ղարաբաղի հարցի անջատումը հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստից գերխնդիր է մեր դիվանագիտության համար ու մեր շահերից է բխում։ Դեռ 4-5 տարի առաջ ես ասում էի՝ միայն այն բանի համար, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Ադրբեջանի դերը կտրուկ կնվազի տարածաշրջանում, մենք պետք է պատրաստ լինենք ինչ-որ զիջումների,- ասել է քաղաքագետը։
Ս. Գրիգորյանն ընդունում է, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, օբյեկտիվ չի լինի, բայց, այդուհանդերձ Ադրբեջանին կբացատրի, որ առանց փոխզիջումների լուծում չի լինի։
-Թուրքիան մի՛ք խառնի Ադրբեջանի հետ. իրենց դիվանագիտությունը նուրբ է, պետությունը լուրջ է։ Թուրքերը այլ դիքորոշում ունեն, և ոչ թե նրա համար, որ իրենք լավն են, այլ, ի տարբերություն Ադրբեջանի, երկիր են,- հավելել է Ս. Գրիգորյանը։
Թուրքիայի ՄԽ համանախագահ լինելու հարցում Ս. Գրիգորյանը վտանգներ չի տեսնում նաև այնքան ժամանակ, քանի դեռ համանախագահողների ցանկի մեջ կլինեն ԱՄՆ-ը և Ռուսաստանը։