Մեկնաբանություն

08.05.2021 00:40


Լինում է սուտ, լկտի սուտ և... նիկոլ փաշին

Լինում է սուտ, լկտի սուտ և... նիկոլ փաշին

Հակահայ նիկոլ փաշինը մոլեգնության մեջ է: Շատ հնարավոր է, որ դրա շնաբարո-դուրսպրծուկային կատաղության բռնկումը դաժան և օրինավոր պատժի անխուսափելիության մոտ լինելու գիտակցումից է գալիս: Ստախոսական էպիլեպսիայի մեջ ընկած՝ փրփրաբերան թպրտում է ԱԺ ամբիոնի մոտ, անհավասարակշիռ ժեստիկուլյացիայով ու միմիկայով, ձեռքերը հեռախոսին է գցում: Հեռախոսից (!!!) ինչ-որ տվյալներ է հրապարակում, որոնք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են: Հայտարարում է, թե ինքը բանակն ուժեղացնում էր, ահռելի ծախսեր էր անում, թե 2018-20թթ. միջակայքում բանակային «ամրաշինական կառույցները ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները՝ 2,7 անգամ»: Տո՛ լավ, է՜...

Հեռախոսում պահվող «բանակաշինական» գաղտնի տվյալները, որ նշեց նիկոլ փաշինը, նախ անկողմնակալ ու մասնագիտական հանձնաժողովով ստուգել է պետք (անխուսափելի իշխանափոխությունից հետո): Առավել ևս, որ լինում է սուտ, լկտի սուտ, իսկ գերադրական սուտը կոչվում է նիկոլ փաշին:

Թրքահպատակների հիստերիկ ֆյուրերը, որ շատ է սիրում ճամարտակել «80-ականների զենքի» թեմայով, ինքը օգտվում է անցյալ դարի 30-ականների քարոզչական զենքերից, կոնկրետ՝ Գեբելսի զինանոցից: Կհիշեք՝ որքան հրեշավոր է սուտը, այնքան հեշտ է ամբոխը դրան հավատում: Հիմա նիկոլ փաշինինն է:

Սրա ասածն այն է, թե Հայոց բանակը 2018-ի ապրիլի դրությամբ, երբ ինքը անարյուն հեղաշրջմամբ զավթեց Հայաստանի իշխանությունը, իրենց բացարձակապես ոչինչ չէր ներկայացնում, մինչև վերջին փամփուշտը թալանված, ցնցոտիներով, անզեն, անխրամատ ու անդիրք, չոլերում թափառում էր: Իսկ հենց ինքն եկավ իշխանության, էլ կլուբնի՜կ, էլ կոտլե՜տ, էլ յեիսմ ի՜նչ, էլ զենք ու զրահ, սպառազինությո՜ւն...

Ըստ ստախոս ու պոռոտախոս նիկոլ փաշինի, բանակը թույլ-թո՜ւյլ էր, իսկ ինքը, 2018-ից սկսած, բանակը մի այլ կարգի ուժեղացնում էր, դե թշնամին (նիկոլի «կիրթ ու կառուցողական» ալիևը, էլի) տեսավ, որ Հայոց բանակն ուժեղանում է, պատերազմ սկսեց...

Այլ կերպ ասած՝ նիկոլ փաշինը, «ուժեղացնելով» բանակը, անուղղակիորեն հրահրեց պատերազմի վերսկսում: Սա հիմա էլ է հայտարարում, թե բանակը ուժեղացնելու է, պրոֆեսիոնալ հիմքերի վրա է դնելու, յեսիմ ինչե՜ր: Այսինքն, իր իսկ հայտարարությունների տխմար կամ չեղած տրամաբանությամբ՝ նիկոլ փաշինը նորից պատերազմ է հրահրում:

Լավ, տրամաբանությանն անդրադառնանք: Այս դեպքում՝ պարզ, պատճառահետևանքային ամուր կապ ունեցող փաստերին և իրողություններին, հարցադրումներին:

Հարց. եթե Հայոց բանակը նախքան 2018 թվականը այնպիսի թշվառ ու անօգնական վիճակում էր, ինչպիսին նկարագրում է ստախոս նիկոլ փաշինը, հապա ինչո՞ւ նույն նրա յոլդաշ կամ կարդաշ ալիևը պատերազմ չէր սկսում: Հասարակ տրամաբանություն է, չէ՞: Ինչո՞ւ սպասել, որ հակառակորդիդ զորքն ուժեղանա, սպառազինվի, եթե թույլ ու անօգնական վիճակում «բռնացրել» ես: Իսկ չէր սկսում, որովհետև Հայոց բանակը, նախքան նիկոլ փաշինի նման դավաճանաբարո ու հայրենադավի իշխանության գալը, ոչ միայն ուժեղ էր, մարտունակ, սպառազինված և հզոր, այլև 2016-ին պատերազմական արկածախնդրության դիմած ալիևի քիթումռթին ինչպես հարկն է՝ կերցրել էր:

Նույն հարցի այլ տարբերակ. ինչո՞ւ էր ալիևը երեք տարի նստած սպասում, որ նիկոլ փաշինն ուժեղացնի (իբրև թե, էլի) Հայոց բանակը, որպեսզի մեր ամենից ուժեղացած պահի՞ն հարձակվի Արցախի վրա:

Ո՛չ, ալիևը երկու-երեք տարի հետևում էր, թե ինչպես է նիկոլ փաշինը, գուցեև հենց իր՝ իլհամի անմիջական հրահանգներով, կազմաքանդում ու կործանում Հայոց բանակը, ինչպես է մարտունակության և զորքերի կառավարման խնդիրները փոխարինում զինվորին ելակ կամ կրեմով պիռոժնի մատուցելու ցուցադրական ապուշություններով, և հարձակումն սկսեց հենց այն պահին, երբ նիկոլ փաշինն արդեն առավելագույնս թուլացրել էր Հայոց բանակը:

Սա, որ «80-ականների զենքը» մատի փաթաթան էր սարքել, Հայոց բանակը սպառազինեց 60-70-ականների ՕՍԱ հակաօդային պաշտպանության միջոցներով՝ դրա վրա ցույց տալով նաև ահռելի՝ մի քանի տասնյակ միլիոն դոլարի ծախս: Այսինքն, նիկոլ փաշինը, ով բարոյապես հնացած ու անպետք հնից էլ հին «զենքեր» է հորդանաններից ձեռք գցել՝ այդ մետաղի ջարդոնի վրա ահռելի պետական միջոցներ վատնելով ու «5-րդ սերնդի» պատերազմում հայ զինվորներին, սպաներին, խաղաղ բնակչությանն անպաշտպան թողնելով թշնամական հարվածային ԱԹՍ-ների դեմ, ահա այդ նիկոլ փաշինը դեռ համարձակվում է ինչ-որ վնգստածպտո՞ւն հանել այդ թեմայով:

Դրան ասեք, որ հաջորդ անգամ Սու-30-ի օդաչուական խցիկում նստած այդ թեմայով ապուշություններ դուրս տա: Դե, թող մի անգամ էլ նստի այդ խցիկում, քանի դեռ իր վաստակած ցմահ դատապարտյալի խցում չի հայտնվել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը