Աշխարհ

07.05.2021 16:21


Վեցերորդ դասարանի աշակերտուհին հրաձգություն է սարքել Այդահոյի նահանգի դպրոցի տարածքում

Վեցերորդ դասարանի աշակերտուհին հրաձգություն է սարքել Այդահոյի նահանգի դպրոցի տարածքում

Վեցերորդ դասարանի աշակերտուհին ատրճանակ Է բերել Ռիգբի քաղաքի (Այդահոյի նահանգ) դպրոց եւ կրակ բացել: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աղջիկը վիրավորել Է երկու աշակերտի եւ դպրոցի աշխատակցի:

Պաշտոնական անձանց խոսքով, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Ուսուցչուհին կարողացել Է զինաթափել աղջկան եւ պահել մինչեւ ոստիկանության ժամանելը, հաղորդել են իշխանությունները:

Աշակերտուհու գործողությունների դրդապատճառը դեռ չի պարզվել: Միջադեպը հետաքննում են Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) եւ տեղի իրավապահ մարմինները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը