Քաղաքական

07.05.2021 14:46


Բաբաջանյանի փաստաբանի ներկայացրածը դեմագոգիա է, գործի հետ որևէ աղերս չունի. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Բաբաջանյանի փաստաբանի ներկայացրածը դեմագոգիա է, գործի հետ որևէ աղերս չունի. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

«ԵՍ բավականին մանրամասն ուսումնասիրել եմ այն փաստ կամ ապացույց կոչվածները, որոնք ներկայացվել են պատասխանողի փաստաբանի կողմից: Ըստ էության, ես սպասում եմ մի շատ պարզ հարցի պատասխանի՝ այդ անձնավորությունը ԱԺ-ում հնչեցրել է իմ անունը, բայց պետք է մի բան ասեր՝ ահա այն փաստը, որը հիմնավորում է, որ Խոսրով Հարությունյանը ունեցել է ՀԷԿ, ուրիշ բան նա պետք է չասեր»,-«Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական նիստի ժամանակ ասաց գործով հայցվոր Խոսրով Հարությունյանը:

«Այս երկրում կա 187 ՀԷԿ, որոնց սեփականատերերը լուրջ ներդրումներ են կատարել: Դա եղել է բոլոր ժամանակների առանցքային քաղաքականությունը՝ նպաստել, աջակցել, որպեսզի մեզ մոտ վերականգնվող էներգետիկան նոր կշիռ ձեռք բերի էներգետիկ ողջ համակարգում, և դրանով նպաստել մեր էներգետիկ անկախությանը: Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր ներդրում են կատարել այդ ոլորտում, անկախ նրանից թե ում բարեկամն է, կամ ում փեսան է, նրանք լրջագույն նպաստ են բերել մեր տնտեսության զարգացմանը: Հետևաբար, ՀԷԿ ունենալը որևէ պարագայում պախարակելի չէ:

Մենք ներկայացված փաստաթղթերում չտեսանք որևէ ապացույց, հղումներ են կատարում ինչ որ հոդվածների, բայց որևէ փաստ ներակյացված չէ»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը