Աշխարհ

07.05.2021 19:20


Թուրքիան խիստ է արձագանքել Արևմտյան ափում և Երուսաղեմում նոր բնակատեղիներ հիմնելու Իսրայելի որոշմանը

Թուրքիան խիստ է արձագանքել Արևմտյան ափում և Երուսաղեմում նոր բնակատեղիներ հիմնելու Իսրայելի որոշմանը

Թուրքիան մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի տարածքում և Երուսաղեմում բնակավայրերի թվի ավելացման կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը:

«Չնայած միջազգային հանրության բոլոր կոչերին՝ Իսրայելը շարունակում է ընդլայնել Արևմտյան ափում և Երուսաղեմում ապօրինի բնակավայրերի կառուցումը: Բացի այդ, ակներև է, որ Իսրայելը շարունակում է ոչնչացման ու բռնագրավման որոշումներով գրավյալ տարածքներում բնակվող պաղեստինցիներին տարհանելու համակարգված փորձերը»,-ասված է հայտարարության տեքստում:

Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Իսրայելի այս քաղաքալանությունը հակասում է միջազգային իրավունքին: Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել ավելի խիստ արձագանքել այդ խնդրին:

Հիշեցնենք, որ Իսրայելն ավելի վաղ հայտնել էր, որ հաստատվել է Երուսաղեմի հարավարևելյան Հար Հոմա շրջանում նոր 540 բնակարանային համալիրների կառուցման ծրագիրը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը