Լրահոս

07.05.2021 13:00


Երևանում 30-ամյա ծննդկան է մահացել. Նրա մոտ պրեէկլամպսիա էր

Երևանում 30-ամյա ծննդկան է մահացել. Նրա մոտ պրեէկլամպսիա էր

Երևանում մայիսի 6-ին 30-ամյա ծննդկան է մահացել: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին առողջապահության նախարարությունից, դա Մ.Մ.-ի երկրորդ հղիություն էր:

Կնոջ մոտ ծանր պրեէկլամպսիա էր ախտորոշվել, և հղիությունը վարող մասնագետները որոշել էին 36 շաբաթական ժամկետում կեսարյան հատում իրականացնել՝ մորը և պտղին փրկելու համար: Սակայն կնոջ կյանքը փրկել չհաջողվեց: Նորածին երեխան այս պահի դրությամբ իրեն լավ է զգում:

Նշենք, որ պրեէկլամպսիան հղիության ժամանակ հանդիպող վտանգավոր վիճակ է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով և հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ։ Սովորաբար այս ախտորոշումը դրվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո։ Հիվանդության ծանր ձևերի ժամանակ կարող է առաջանալ արյան կարմիր բջիջների քայքայում, թրոմբոցիտների քանակի նվազում, լյարդի ֆունկցիայի ընկճում, երիկամների դիսֆունկցիա, այտուց, հևոց՝ թոքերում հեղուկի կուտակման հետևանքով, տեսողության խանգարումներ։ Պրեէկլամպսիան վտանգավոր բարդություն է, որը կարող է հանգեցնել թե մոր, թե պտղի մահվան:

Այս խորագրի վերջին նյութերը