Լրահոս

07.05.2021 11:36


21 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 356 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

21 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 356 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218 681-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5245-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1034 է, ընդհանուր առողջացածներինը՝ 203 307, փաստացի բուժվողներինը՝ 10 129: Մեկ օրում արվել է 3434 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 008 307 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը