Լրահոս

07.05.2021 10:29


BMW-ն «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց բախվել է վերգետնյա անցման հենասյուներին. մեկ մարդ հոսպիտալացվել է

BMW-ն «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց բախվել է վերգետնյա անցման հենասյուներին. մեկ մարդ հոսպիտալացվել է

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հարությունյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել վերգետնյա անցման հենասյուներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Աշոտ Թոփուզյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ վարորդ Կ. Հարությունյանին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած փրկարարները։ Վերջինս հոսպիտալացվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը