Քաղաքական

07.05.2021 10:30


Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից. «Իրավունք»

Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից. «Իրավունք»

««Իրավունքի» խմբագրություն են ահազանգում տարբեր մարզերից ոստիկաններ և հայտնում, որ իրենց ասել են, որ կա ոստիկանապետի հրա­ման, որ առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու, մինչև նոր որոշումը: Վերոնշյալ խոսակցությունները, հատկապես մարզերի ոս­տիկանների մոտ լուրջ դժգոհության տե­ղիք են տվել, որովհետև մարզի ժողո­վուրդը այս ամիսներին է իրենց ձմռան ապրուստը վաստակում՝ վար ու ցանք անում, հողագործական աշխատանքներ անում:

Ոստիկանությունից մեզ տեղեկաց­րին, որ նման տեղեկություն չունեն: Մենք, ամեն դեպքում, կփորձենք հար­ցի պատասխանը ստանալ նաև գրավոր հարցման միջոցով:

Դիմեցինք նաև ՄԻՊ-ին, հետաքրքր­վելով, թե մարդուն հասանելիք արձա­կուրդից զրկելը մարդու իրավունքների խախտում չէ՞: Մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը