Լրահոս

07.05.2021 08:54


Երևանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 74-ամյա քաղաքաղու դի․ ըստ ահազանգի՝ նա ընկել է 7-րդ հարկից

Երևանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 74-ամյա քաղաքաղու դի․ ըստ ահազանգի՝ նա ընկել է 7-րդ հարկից

Մայիսի 7-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի 7-րդ հարկից քաղաքացի է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի 10-րդ հարկի բնակիչ Ս․ Ս․-ի (ծնված 1947 թ․) դին։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Այս խորագրի վերջին նյութերը