Տերյան փողոցում Վիլիսը բախվել է թիթեղյա պաշտպանիչ պարսպին և 12 մ բարձրությունից ընկել շինության համար փորվող փոսի մեջ՝ քարերի վրա. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վիլիս մակնիշի ավտոմեքենան Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Տերյան փողոցում կատարվող շինարարության համար որպես անվտանգության պատ տեղադրված թիթեղյա պարսպին և մոտ 12 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել շինության համար փորվող փոսի մեջ՝ ապառաժ քարերի վրա:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:
Վարորդին առաջինը օգնության են հասել նշված վայրում շինարարական աշխատանքներ կատարողները, ովքեր մինչև շտապօգնության ժամանումը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին: