Վայոց Ձորի մարզում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու MAN-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր, «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.1 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են բեռնատար «Գազել» ու MAN բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։
Փաստի առթիվ Դ. Դավթյանի որոմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Բեռնատար «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի։