Լրահոս

06.05.2021 15:55


Իջևանում Նիկոլ Փաշինյանի պատճառով ծեծկռտուք է եղել

Իջևանում Նիկոլ Փաշինյանի պատճառով ծեծկռտուք է եղել

Երեկ SHAMSHYAN.com-ը գրեց, որ իր տեղեկություններով՝ մայիսի 1-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 19:40-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացել, որ «պոլիտրավմա քթոսկրի փակ կոտրվածք, կրծքավանդակի և գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ոտնաթաթի և սրունքթաթային հոդի սալջարդ, աջ նախաբազկի վերին երորդականի մակերեսային քերծված վերքեր և հեմատոմա, աջ ձեռնաթաթի և ձախ գոտկային շրջանի մակերեսային քերծված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Արման Մանուկյանն է:

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, Իջևանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երիտասարդական» սրճարանում Ա. Մանուկյանին ծեծի է ենթարկել Իջևանի բնակիչ, 33-ամյա Հովիկ Խեչյանը:

Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հ. Խեչյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Իրավունքը» Իջևան քաղաքի աղբյուրներից փորձեց պարզել, թե իրականում ինչն է իջևանյան ծեծկռտուքի պատճառը: Այն, ինչ փոխանցեցին մեզ, պարզապես շոկային է:

Մեր աղբյուրի խոսքով` ծեծկռտուքի պատճառը Նիկոլ Փաշինյանն է: Մեր աղբյուրը նշում է, որ ծեծի ենթարկող անձնավորությունը Նիկոլի իջևանյան աջակիցներից է: Վերջինս ամեն հնարավոր բան անում է առաջիկա արտահերթ ընտրություններին Փաշինյանի թիմին մեծաքանակ ձայներ ապահովելու համար: Սակայան պարզվում է, որ անգամ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևանում իրեն տանել չեն կարողանում: Ահա սա է Նիկոլ Փաշինյանի դեմքը...

Այս խորագրի վերջին նյութերը