Քիմ Քարդաշյան հայտնվել է մաքսանենգության հետ կապված սկանդալի կենտրոնում․ նա մեղադրվում է հռոմեական արձանն ապօրինաբար ԱՄՆ տեղափոխելու համար (լուսանկար)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է մաքսանենգության հետ կապված սկանդալի կենտրոնում, գրում է Daily Mail-ը։
Ինչպես մանրամասնում է պարբերականը, 2016 թվականին մաքսավորներն առգրավել էին քանդակագործ Միրոնի հին հռոմեական արձանի մի հատվածը, որը Քիմ Քարդաշյանի անունով 750 հազար դոլար ընդհանուր արժեքով իրերի խմբաքանակի հետ ժամանել էր ԱՄՆ։
Նշվում է, որ կրաքարից արձանը Լոս Անջելես է ժամանել 2016-ին՝ այն ժամանակ, երբ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, վերանորոգում էին Կալաբասասում գտնվող իրենց տունը, սակայն մաքսավորներն առգրավել էին այն։
Առգրավումից 5 տարի անց՝ անցած շաբաթ, ԱՄՆ իշխանությունները «գույքի բռնագրավման» մասին քաղաքացիական հայց են ներկայացրել։ Քարդաշյանից բացի փաստաթղթերում նշվում է հայտնի բելգիացի դիզայներ և հնաոճ իրերի առուվաճառքով զբաղվող Ակսել Վերվորդտի անունը, որը եղել է Քարդաշյանի տան վերանորոգման պատասխանատուն։
Քարդաշյանը հերքել է մաքսանենգությանն իր առնչությունը։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ «Քիմը չի գնել այդ արձանը և այն առաքելու համար նրա անունը կարող էր օգտագործված լինել առանց թույլտվության»։
Նրա խոսքով՝ Քարդաշյանը խրախուսում է հետաքննությունը և հույս ունի, որ քանդակը կվերադարձվի օրինական տերերին:

Աղբյուրը՝ tert.am