ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը. Լավրով
Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում է Հայաստանում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Քննարկել ենք համատեղ ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է մի քանի տասնյակ հազար չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ և այժմ մշակվում է Երևանի կողմից ևս 1 մլն չափաբաժին ձեռք բերելու, ինչպես նաև Հայաստանի տարածքում դրա արտադրության կազմակերպման հարցը»,-ասաց Լավրովը:
ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը. Լավրով
Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում է Հայաստանում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: