Լրահոս

06.05.2021 11:46


Հայտնաբերվել է Գեղարվեստի ակադեմիայի մուտքի դուռն ու ապակիները կոտրած 43-ամյա կինը

Հայտնաբերվել է Գեղարվեստի ակադեմիայի մուտքի դուռն ու ապակիները կոտրած 43-ամյա կինը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 5-ին, Երևանում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Ժամը 17։30-ից մինչև 18։10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ՝ 43-ամյա Միլենա Ղարախանյանը կոտրել է Իսահակյան 36 հասցեում գործող Գեղարվեստի ակադեմիայի դռան ապակիները, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և հնչեցել հայհոյանքներ։

Հայտնաբերել են Մ. Ղարախանյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո նրան բաց են թողել։

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն՝ պարզելու համար, թե ակադեմիային ինչքան վնաս է պատճառվել։

Այս խորագրի վերջին նյութերը