Լրահոս

06.05.2021 11:00


17 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

17 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218 325-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5224-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 714 է, ընդհանուր առողջացածներինը՝ 202 273, փաստացի բուժվողներինը՝ 10 828: Մեկ օրում արվել է 3964 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 004 873 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը