Կոտայքի մարզում Opel-ը տապալել է բետոնե էլեկտրասյուները և հայտնվել դաշտում. կա վիրավոր. էլեկտրամատակարարումը դադարեցվել է
Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի սկզբնամասում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 բետոնե էլեկտրասյուների, տապալել դրանք և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ էլեկտրասյուների տապալման հետևանքով նշված հատվածում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, և օպերատիվորեն ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիիչները այս պահին ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ կոտրված էլեկտրասյուները նորով փոխելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։