Մեկնաբանություն

05.05.2021 14:40


Թրքահպատակների ոչնչացրած տոները, անցյալը և կործանած ապագան

Թրքահպատակների ոչնչացրած տոները, անցյալը և կործանած ապագան

Ընդամենը մի քանի օրից մայիսի 8-ն է, մեկ օր դրանից անց, բնականաբար, Մայիսի 9-ը:

Լրանում է 3 տարին այն անիծված պահից, երբ հակահայ ու հայրենիքակործան, սերնդե-սերունդ նզովյալ, գեհենի դեսպանորդ նիկոլ փաշինը հռչակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, փաստացի՝ ղեկավար:

Լրանում է կես տարին այն պահից, երբ նույն այդ նիկոլ փաշինը, իր կազմակերպած ու վարած «տարօրինակ» պատերազմում Հայոց բանակի մարտունակ կազմավորումները կորստի մատնելով ու կանխամտածված կերպով անելանելի վիճակի մեջ դնելուց հետո, թշնամու հետ պայմանավորված՝ ստորագրեց կապիտուլյացիոն համաձայնագիր՝ թուրքին հանձնելով Արցախի 75-80 տոկոսը, Սյունիքի մարզը հակառակորդի բռի մեջ դնող տիրապետող բարձունքներ, վերացնելով Հայաստանի ինքնիշխանությունը:

Լրանում է նաև Շուշին թշնամուն հանձնելու կես տարին: Կամ արդեն լրացավ, եթե հաշվի առնենք այն հիմնավորված վկայությունները, որ նիկոլ փաշինն ավելի վաղ էր հանձնել Շուշին, բայց էլի՝ թշնամու հետ ձեն ձենի տված, մոլորության մեջ էր պահում հասարակությանը՝ նույնիսկ իր ստորագրած կապիտուլյացիայից ժամեր առաջ արված գրառմամբ հայտարարելով, թե Շուշիի մոտ համառ մարտեր են ընթանում: Իսկ թշնամին էլ նպատակ ուներ Շուշին զավթելու մասին հայտարարել նոյեմբերի 9-ին, երբ դրանք նշում են իրենց պիղծ դրոշի օրը...

Մայիսի 8-9...

Նախկինում, այն նույն 25-30 տարիներին, երբ այս թրքահպատակների և նրանց անհոգի, զոմբիացած կռապաշտների ասելով «ոչ մի բան չի արվել, ոչինչ չի եղել», ահա այդ 25-30 տարիների ընթացքում, ավելի կոնկրետ՝ 1992-ից ի վեր, մայիսի 8-ին և 9-ին տոնում էինք Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը:

Հատկապես նախքան Հայաստանի իշխանությունն օտար ու հակահայ ուժերի կողմից զավթելը, այսինքն՝ մինչև 2018 թվականը, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրը նշվում էր իսկապես մեծ շուքով ու խանդավառությամբ: Դա, հիրավի ժողովրդական տոն էր: Տոնը այն ժողովրդի, որ մի ժամանակ գոյություն ուներ ՀՀ տարածքում և կոչվում էր հայ: Այն ժողովրդի, որ իր ամեն ինչն էր ներդրել հանուն հաղթանակների, որ այդ Գոյամարտում կորցրել էր իր լավագույն զավակներից շատերին՝ վերականգնելով բզկտված սեփական Հայրենիքի մի կարևոր կտոր, վերականգնելով հաղթողի անունն ու հանուր արժանապատվությունը:

Բայց այդ ամենն արդեն անցյալում է: Եթե փառք էլ է, ապա անցյալի փառք, քանի որ ապուշացման ու տխմարացման համաճարակային ու ինքնակործան բռնկմամբ, այդ ժողովուրդը, իր մեծ հաղթանակից մոտ երեք տասնամյակ անց, գնաց մի հերձվածող-դավաճանի, մի ապիկար ստախոսի, մի բացարձակ ճղճիմության ու իրեն գելխեղդ երևակայող եղկելի ճիճուի ետևից՝ դրան կարգելով իր երկրի ղեկավար...

Մայիսի 8-ը ՀՀ պաշտոնական տոնացույցում «Երկրապահի օր»-ն է: Ենթադրվում է, որ թրքահպատակ նիկոլ փաշինի անձնական սպասարկման ծառաներից Սասուն Միքայելյանն այդ օրը ելույթ կունենա, երևի կհայտարարի, որ նիկոլ փաշինի նման մի դուրսպրծուկին իշխանության բերելը հազարապատիկ ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրական պատերազմում մի 27-28 տարի առաջ տարած հաղթանակը:

Մայիսի 9-ը ՀՀ պաշտոնական տոնացույցում նշված է որպես «Հաղթանակի և խաղաղության տոն»:

Տոն, հասկանո՞ւմ եք:

Ու, շատ մեծ հավանականությամբ, նիկոլ փաշինն այդ օրը ելույթ էլ կունենա: Դե, դրանք աներես են: Անցյալը ապականողը, անլուր զրկանքների գնով 28 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները 2-3 տարվա մեջ կործանած, կազմաքանդած, պղծած, իր սրիկայական հոգու նման (եթե դա հոգի ունի) աղտոտած նիկոլ փաշինը Մայիսի 9-ին ինչ-որ ելույթ կերող է ունենալ: Ապագան կործանածը, ապագայի կորիզ հազարավոր հայ զինվորների ու սպաների գլուխը կերած ազգուրացը կրկին խոսելու է ապագայի՞ց: Միգուցե: Երևի էլի կասի ապագ կա, գուցե անգամ Արցախի մասին խոսի: Այն Արցախի, որը նետել է թուրքի երախը, ինչի համար ինքն ու իր կողմնակիցները ոչ թե սոսկ ուրախ են, այլ իրենց բացարձակ երջանիկ են զգում, գուցե անգամ թշնամի թուրք-ազերիներից ավելի երջանիկ: Չէ՞ որ վերջապես կատարվեց այդ մանկուրտների՝ տասնամյակներով փայփայած երազանքը:

Մեր ժողովրդի պատմության ընթացքում այնպես էր ստացվել, որ մայիսին բազմաթիվ հաղթանակներ էին կերտվել: Մայիսի 28-ին էլ էր տոն:

Բայց...

Արդեն կես տարի, 2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս Հայաստանում կյանք՝ որպես այդպիսին, չկա՛, ուր մնաց, թե ինչ-որ տոն լինի: Ի՞նչն եք շնորհավորելու, եթե ուրացել եք Շուշին ազատագրողների արյունը, հիշատակը, ԳՈ՛ՐԾԸ:

Հայաստանում կյանք չկա և չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ նիկոլ փաշինը, թեկուզ հազարավոր ոստիկաններով (անեծքի մի մեծ բաժին էլ ձեզ) շրջապատված, բայց քայլում է Մայր հողի վրա:

Արմեն Հանկոբյան

Այս խորագրի վերջին նյութերը