Աշխարհ

05.05.2021 13:15


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2171 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2171 նոր դեպք

Մայիսի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2171 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1074 մարդ, մահացել է 24 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 315 913, այստեղից ապաքինվել է 296 532 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4207:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27 648 փորձարկում, այդ թվում 15 912-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 736-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 7.85% է, վերջին 14 օրվանը՝ 5.33%, վերջին 7 օրվանը՝ 6.27%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 47 949 մարդ, օրական պատվաստվում է 1200 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 84 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 289 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 744 անձ:

Մայիսի 3-ին Վրաստանում բացահյտվել է կորոնավիրուսի 788 նոր դեպք, ապաքինվել է 1206 ապցիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը