Լրահոս

05.05.2021 22:25


Էջմիածնում քաղաքացին իր հյուրանոցի սենյակները 2017-2020թթ. տրամադրել է մարմնավաճառներին՝ նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն․ նրան և աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել

Էջմիածնում քաղաքացին իր հյուրանոցի սենյակները 2017-2020թթ. տրամադրել է մարմնավաճառներին՝ նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն․ նրան և աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Քննությամբ պարզվել է, որ Էջմիածնում գործող հյուրանոցներից մեկի սեփականատերը, գույքային օգուտ ստանալու նպատակով, հանցավոր համաձայնության գալով իր հաստատության աշխատակցուհու հետ, 2017-2020թթ. ընթացքում հաստատության սենյակները որպես կացարան տրամադրել են մարմնավաճառներին՝ նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հյուրանոցի սեփականատիրոջը և աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը