Լրահոս

05.05.2021 11:37


Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:56-ին), գրանցվել է հյուսիսային լայնության 39.89⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը