Լրահոս

16.04.2009 16:13


Սերգեյ Շաքարյանց «Հայ–թուրքական մեղրամիսը վերջանում է»

-Սփյուռքահայերը և մեր երկրի որոշ շրջանակներ օպտիմիստորեն սպասում են, որ ապրիլի 24-ին Օբաման կարտասանի ցեղասպանություն բառը ու դրանից հետո կոնգրեսում կսկսվի գործընթաց, բոլոր պետական ատյանները հայոց ցեղասպանությունը կընդունեն որպես օրենք, բայց Թուրքիան իր վարմունքով ապացուցեց, որ չի վախենում և նույնիսկ չի էլ սպասում այդպիսի քայլի,-«Փաստարկ» ակումբում ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը և հավելել, որ  Թուրքիայի համար ավելի կարևոր նախապայման է Արցախի հիմնահարցը, այլ ոչ թե ցեղասպանության հարցը։ Ըստ քաղաքագետի՝ ցեղասպանության հարցում Թուրքիան, կարծես, ինչ որ երաշխիք է ստացել։

-Մենք Թուրքիայի հետ պատրաստ ենք բանակցել, բայց առանց նախապայմանների։ Թուրքիայի գլխավոր նախապայմանն այն է, թե հայկական կողմերը պետք է անպայման  պարտություն կրեն և  ճանաչեն իրենց կապիտուլացիան Արցախի հարցում,-ասել է նա և հավելել, որ և ՀՀ նախագահի իրանահայ համայնքի հետ վերջին հանդիպման ընթացքից երևում է, որ Հայաստանը կմերժի այդպիսի  թելադրանռքը և դա ենթադրում է, որ «հայ-թուրքական մեղրամիսը վերջանում է, եթե արդեն չի վերջացել»։

 

Այս խորագրի վերջին նյութերը