Լավրովի այցի ընթացքում անպայման կքննարկվի Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնման հարցը․ Վադիմ Դուբնով․ «Հրապարակ»
«ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հաստատեց, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ից մինչև 11-ը կլինի տարածաշրջանում Մոսկվա-Երևան-Բաքու: Հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ նախատեսված են բանակցություններ՝ «երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»:
Ռուսաստանյան հրապարակախոս Վադիմ Դուբնովին խնդրեցինք մանրամասնել՝ ինչ կոնկրետ օրակարգով է այստեղ լինելու Լավրովը: Դուբնովն ասաց. «Լավրովին ու Մոսկվային հետաքրքրում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Հայաստանի միջով միջանցքը՝ Թուրքիա, Իրան և Ադրբեջան:Հայաստանը փորձելու է հասնել այն նպատակներին, մասնավորապես՝ գերիներ, սահմանային իրավիճակի հստակեցում, Սյունիքում իրավիճակի հստակեցում: Վստահ եմ, որ անպայման քննարկվելու է Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնման հարցը»:
Ինչո՞ւ Լավրովը, ինչո՞ւ Երևան-Բաքու, այլ ոչ հայ-ադրբեջանական-ռուսական միջկառավարական աշխատանքային խմբի մակարդակով: Վադիմ Դուբնովը պատասխանեց՝ այն պատճառով, որ հնարավոր է՝ աշխատանքային խմբի անդամներին հաջողվել է հասնել ինչ-որ պայմանավորվածությունների, «ինչ-որ ուրվագծերի», և երևի ժամանակն է՝ ամփոփելու այն, ինչի վրա աշխատել են:
«Եվ գուցե կան խնդիրներ, որոնք լուծելու իրավազորություն չունեն, և դրանք պետք է լուծել նախարարի մակարդակով»: Դուբնովը կարծում է, որ կողմերը դեռ պատրաստ չեն «երեքով հանդիպման»: Այսինքն՝ Ալիև-Փաշինյան-Պուտին: «Եվ կարծում եմ՝ սա նաև մաքոքային այց է, Լավրովը գերիների ու մի շարք այլ խնդիրների մասին կխոսի Փաշինյանի հետ և արդեն լրամշակված այս նյութով կմեկնի Բաքու»,-ասաց նա: Հետո սա արդեն կփոխանցվի աշխատանքային խմբին: Նա լիահույս է, որ «կողմերը կարող են գերիների հարցով ինչ-որ մոտ դիրքորոշումների հասնել»:
Հենց երեկ հայ ռազմագերիների հարցով ՄԻԵԴ դիմող փաստաբաններից Արտակ Զեյնալյանի տարածած հայտարարության մեջ ասված էր, որ 19 հայ ռազմագերի, այդ թվում՝ 4 կին, խոշտանգվել ու դաժանաբար սպանվել են: Դուբնովն այս փաստի առիթով մեկնաբանություններ չունի: Ինչպես հիշում ենք՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից անմիջապես հետո՝ 2020 թ. նոյեմբերի 15-ին, ռուսական լրատվամիջոցներից արտահոսքեր եղան, թե Վլադիմիր Պուտինը Ղազանչեցոցի և Դադիվանքի մասով զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և ՌԴ նախագահն Ալիևին ասել է, որ Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու:
Վադիմ Դուբնովը «ռեալ պոլիտիկի» շարքից չի համարում եկեղեցիների ու մզկիթների հարցի արծարծումը Ալիևի ու Պուտինի զրույցների թեմաներում: «Կարծում եմ՝ այս հարցերը երևի թե այլ մակարդակի բանակցություններում են ներառված: Եվ կարծում եմ, որ անհնար է Ալիևին պարտադրել՝ չապամոնտաժել գմբեթներ: Եվ սրանք մշակութային ժառանգությանը վերաբերող հռետորաբանության բաներ են»»,-գրում է թերթը։
Լավրովի այցի ընթացքում անպայման կքննարկվի Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնման հարցը․ Վադիմ Դուբնով․ «Հրապարակ»
«ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հաստատեց, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ից մինչև 11-ը կլինի տարածաշրջանում Մոսկվա-Երևան-Բաքու: Հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ նախատեսված են բանակցություններ՝ «երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»:
Ռուսաստանյան հրապարակախոս Վադիմ Դուբնովին խնդրեցինք մանրամասնել՝ ինչ կոնկրետ օրակարգով է այստեղ լինելու Լավրովը: Դուբնովն ասաց. «Լավրովին ու Մոսկվային հետաքրքրում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Հայաստանի միջով միջանցքը՝ Թուրքիա, Իրան և Ադրբեջան: Հայաստանը փորձելու է հասնել այն նպատակներին, մասնավորապես՝ գերիներ, սահմանային իրավիճակի հստակեցում, Սյունիքում իրավիճակի հստակեցում: Վստահ եմ, որ անպայման քննարկվելու է Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնման հարցը»: