Ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երևան-Ստեփանակերտ ճանապարհին․ «Իրավունք»
«Երևան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում տեղակայված ռուսական խաղաղապահ պահակակետերում ուժեղացված հսկողություն է սկսվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերյան էջում կատարած գրառման մեջ նշել է, թե հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ:
Խաղաղապահները կանգնեցնում են մեքենաները, հատ-հատ ստուգում մարդկանց և բեռնախցիկը: Իսկ Շուշիի մոտ տեղակայված պահակակետում առհասարակ ստուգումներ չեն անում: Արցախցիներն ասում են, որ այդ «պոստում» մեքենաների զննումը հղի է միջադեպերով, մի քանի դեպք է արձանագրվել, երբ ադրբեջանցիները ռեպլիկներ են արձակել, և ընտանիքով երթևեկող տղամարդկանց մի կերպ են սանձել ռուս խաղաղապահները»,-գրում է թերթը։