Լրահոս

04.05.2021 18:17


Նոր մանրամասներ՝ հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթից. վիրավորների մեջ են ՊԵԿ պաշտոնյան և ՀՀ ՊՆ 2 սպաներ

Նոր մանրամասներ՝ հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթից. վիրավորների մեջ են ՊԵԿ պաշտոնյան և ՀՀ ՊՆ 2 սպաներ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 3-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Պարզվել է՝ Toyota-ն վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Ռոբերտ Գրիգորյանը, BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 32-ամյա Պավել Նաղդալյանը, որից հետո Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի 34 ԼC 192 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Պ. Նաղդալյանին, ապա բախվել նրա վարած BMW մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ հրվելով, վրաերթի է ենթարկել Toyota-ի վարորդ Ռ. Գրիգորյանին։

Վթար-վրաերթի հետևանքով Ռ. Գրիգորյանը, Պ. Նաղղդալյանը, Ա. Հովհաննիսյանի ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սամսոն Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Ա. Հովհաննիսյանը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Կայքի տեղեկություններով՝ Ռ. Գրիգորյանն աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզական վարչության Արարատի բաժնի պետ, վարորդներից Ա. Հովհաննիսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ վիրավորներից Ս. Չոբանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ջոկի հրամանատար։

Այս խորագրի վերջին նյութերը