Նիկոլական «օսվենցիմը» և «Գռզոյի» ստանդարտից դուրս «սալյարկան»
Փորձը ցույց է տվել, որ վարչապետ Նիկոլն անում է այն, ինչը խոստացել էր չանել մինչև վարչապետ դառնալը։ Կամ էլ՝ չի անում այն, ինչը խոստացել էր անել մինչև վարչապետ դառնալը։
Նիկոլը որպես քաղաքական գործիչ, թունդ ընդդիմադիր և հակաիշխանական լրագրող կայացել է օլիգարխիայի դեմ սուր ճոճելով։ Ճիշտ է, նա զուգահեռաբար նույն այդ օլիգարխիայից փող էր պոկում «տակից», բայց հնդկական սերիալի սիրահարների համար ներկայանում էր որպես աղքատությունը սրբացնող և հարուստների դեմ կռիվ տվող առաջամարտիկ։
Նիկոլը քննադատում էր կլանաօլիգարխիկ համակարգը և խոսում իշխանության ու բիզնեսի տարանջատման մասին։
Ուշագրավն այն է, որ վարչապետ դառնալուն պես Նիկոլը պայքարում է ոչ թե կլանաօլիգարխիկ համակարգի դեմ ու քանդում բիզնեսի և իշխանության կապը, այլ ձևավորում է սեփական կլանաօլիգարխիկ համակարգն ու ամբողջությամբ մխրճվում բիզնեսի մեջ՝ ձեռքի հետ մսխելով պետական բյուջեն։
Նիկոլական «օսվենցիմը»
Լֆիկական օսվենցիմի մասին խոսող Նիկոլը սեփական կլանաօլիգարխիկ «օսվենցիմն» է ստեղծել (այդ «օսվենցիմում», ի դեպ, իր ուրույն տեղն ունի նույն Լֆիկը)։ «Օսվենցիմ», որտեղ գլխավոր դերերում իր ընտանիքի անդամներն են, բարեկամները, ընկերները և Խաչատուր Սուքիասյանը՝ «Գռզոն»։ Վերջինս որպես օլիգարխիայի առաջամարտիկ ձևավորվել էր ՀՀՇ–ական իշխանության տարիներին։
«Գռզոն» համարվում է Հայաստանում տեղի ունեցած թալան–սեփականաշնորհման խորհրդանիշը, սեփականության վաուչերային վերաբաշխման թիվ մեկ շահառուն։ 1998–ի իշխանափոխությունից հետո «Գռզոն» թիվ մեկ օլիգարխի կարգավիճակից զրկվեց, բայց չունեզրկվեց։
Նիկոլի վարչապետ դառնալուն պես «Գռզոն» հսկայական հնարավորություններ է վերանվաճել։ Նիկոլը նրա միջոցով մտնում է տնտեսության տարբեր ճյուղեր ու փորձում քաղաքական մենաշնորհին զուգահեռ գերմենաշնորհային հարաբերություններ հաստատել բիզնես–դաշտում։ Մասնավորապես խոսքը վերաբերում է հեղուկ վառելիքի շուկային։
Նիկոլի «Գռզոն» 2018–ից հետո մտել է վառելիքի ոլորտ ու որպեսզի շուկան կարողանա գրավել, դիմում է հին ու փորձված մեթոդին՝ ներմուծում է էժան ու անորակ վառելիք, այնպիսի վառելիք, որը հայաստանյան ու ԵԱՏՄ ստանդարտներով չի թույլատրվում։
Նիկոլենք գիտեն, որ իրենց սիրելի պողոսները էժանության են վազում՝ որակի հաշվին։ Իրենք գիտեն նաև, որ «Գռզոն» Իրանից կարող է առանց խոչընդոտների ներմուծել չթույլատրված ապրանք, քանզի իրավապահները գրպանային են դարձել։
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ իրանից Հայաստան ներկրելու համար 1.000 տոննա նյութ է գնվել։ Նյութ, որը դիզելային վառելիքի անվան տակ է գալիս, սակայն ստանդարտներով չի համապատասխանում սահմանվածին։
«Գռզոյի» «սալյարկայի» մեջ կա 50 PPM ծծմբի պարունակություն։ Մինչդեռ 2014թ․–ից Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը միանալուն պես, գործում է միության տեխնիկական կանոնակարգ ТР ТС 013/2011, որով սահմանվում է, որ ՀՀ տարածք արգելվում է ներմուծել դիզելային վառելիք, որի մեջ ծծմբի պարունակությունը գերազանցում է 10 մգ/կգ կամ միջազգայնորեն ընդունված 10PPM չափորոշիչը:
Օրերս պարզվեց, որ Իրանի բորսայում «Գռզոյի» «Լիմոն գրուպն» այդ ստանդարտից դուրս «սալյարկայի» նոր խմբաքանակ է ձեռք բերել՝ 2.000 տոննա։ Իրավապահները, բնականաբար, ոչ մի քայլ չեն ձեռնարկելու մարդու առողջության, տեխնիկայի ու բնության համար վնասակար այդ նյութի ներկրումը կանխելու համար։ Ահա այսպիսին է նիկոլական «օսվենցիմը»։

Պետրոս Ալեքսանյան