Քաղաքական

04.05.2021 10:59


Արման Բաբաջանյանի քարոզարշավին լծված են չինովնիկներ. Շիրակում նրանց հայհոյել են

Արման Բաբաջանյանի քարոզարշավին լծված են չինովնիկներ. Շիրակում նրանց հայհոյել են

Վերջին շրջանում իբրև անկախ պատգամավոր, բանակից փախած և մոր դեմ ցուցմունք տված Արման Բաբաջանյանը նույնպես սկսել է նախընտրական հանդիպումները մարզերում։ Նպատակն է հասկանալ՝ ինչ վերաբերմունք ունեն հատկապես մարզային շրջաններում իր նկատմամբ։ Պարզվում է որ, ոչ միայն մայրաքաղաքում է նա ստիպված անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ շրջել, որ չծեծեն, այլ նաև շրջաններում։

Պարզվում է, որ բոլորը, անգամ հեռավոր գյուղերում քաջ գիտեն, թե ով է Բաբաջանյան Արմանը, ինչով է հայտնի։ Գիտեն թե՛ մոր դեմ ցուցմունք տալու պատմությունը, թե՛ բանակից փախչելու մասին խոսակցություններից։ Սակայն Բաբաջանյանը որոշել է անձամբ համոզվել, որ իրեն մեղմ ասած՝ չեն սիրում ու նախաձեռնել գնալ շրջաններ և այդ գործում կարծես գտել է մի քանի հոգու, որոնք, ենթադրվում է, ֆինանսական շահագրգռվածությունից ելնելով, համաձայնել են կազմակերպել նրա հանդիպումները, վարձել գրասենյակներ և այլն։

Մեզ տեղեկություն փոխանցեցին թե, ովքեր են համաձայնել «տոքսիկ գործչի» համար աշխատել։ Նրանցից մեկը Գյոզալյան Ալեքսանն է, որը Շիրակի մարզի ԱԻՆ-ի պետն է: Ըստ մեզհասած տեղեկությունների վերջինս զանգահարել է գյուպետերին ու բառացի խնդրել է, թե Արման Բաբաջանյանը իր մորաքրոջս տղան է, «շատ եմ խնդրում՝ չքարկոծեք»։

Բաբաջանյանի հաջորդ, «պարտնյորը» Գյումրի քաղաքի 2-րդ դպրոցի ուսմասվար Մուշեղյան Արան է: Այս անձի մասով գյումրցեիները պնդում են, որ ֆինանսապես կախվածություն ունի Բաբաջանյանից, քանի որ այլ շարժառիթ դժվար կլիներ գտնել։ Պապաջանյանին փորձում են օգտակար լինել նաև նախկին ՀՀԿ-ականներ: Բաբաջանյանին նախկին ՀՀԿ-ականերից Կարապետյան Հրայրն է փորձու օգտակար լինել։ Այս անձը ևս պետական պաշտոնյա է՝ Շիրակի մարզպետարանի հանրոկրության վարչության պետն է։ Ու չնայած նրանց ներդրված ջանքերին, Արման Բաբաջանյանի հետ հանդիպումներին գրեթե այլ մարդ չի հավաքվում։

Այս «կամիկաձեները» ուզած-չուզած հանդիպման բերում-կանգնեցնում են իրենց տանեցիներին, բարեկամներին կամ՝ ով իրենցից որևէ կերպ կախման մեջ է։ Տեղացիները ծաղրում են, թե՝ էդ ու՞մ համար եք աշխատում, ուրիշ մեկը չկա։ Իսկ Ախուրյան համայնքում գրեթե մարդ չի եկել հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ մոր դեմ ցուցմուքն տվողն ով է, որ իրենք գնան հանդիպեն։ Հայհոյել են թե՛ Բաբաջանյանին, թե՛ առաջարկողին։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը