Լրահոս

04.05.2021 09:59


Երևանում Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, Ժամանել է տարածքի ոստիկանապետը

Երևանում Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, Ժամանել է տարածքի ոստիկանապետը

Այսօր՝ մայիսի 4-ին, Երևանում, ժամը 07։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը, ով 55-ից 60 տարեկան տղամարդ է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը