Թալանել են ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ը. պատճառվել է խոշոր չափի վնաս
Մայիսի 1-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Դավիթ Ալթունյանը և հայտնել, որ ապրիլի 30-ի ժամը 19:40-ից մինչև մայիսի 1-ի ժամը 13:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Այասի փողոցում գտնվող ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ի դռան ճաղավանդակը պոկել, մտել են ներս և մարզասրահից գողություն կատարել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Չարագործները հափշտակել են նոութբուքեր, գույք, բժշկական պարագաներ: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Դ. Ալթունյանը աշխատում է ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ում՝ որպես տնօրեն, իսկ կենտրոնին պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս: