Քաշքշոցով միջադեպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում
Yerevan.Today-ին հասել է տեղեկություն, որ այսօր երեկոյան՝ 19։00-ի սահմաններում, տհաճ միջադեպ է եղել Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։
Կուսակցական աղբյուրի խոսքով, այսօր ԱԺ ից բոլոր իշխանական պատգամավորները մեկ մարդու պես իջել են կուսակցության գրասենյակ՝ Տարածքային կառավարման նախարար ու ըստ ամենայնի՝ ՔՊ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի հետ նախընտրական թեմատիկ քննարկումների։ Ի դեպ, միջադեպի կողմերից մեկը հենց Պապիկյանն է եղել՝ վարչապետի աներորդի Հրաչ Հակբյանի հետ միասին։
Վեճը ծագել է այն բանից հետո, երբ «աքլորացել է» մի երիտասարդ ՔՊական։ Նրա հետ չստացված զրույցի մյուս կողմը, ասում են, ԵԿՄ նախագահ, պատգամավոր Սասուն Միքայելյանն է եղել։
«Խոսույթի թեման այնքան է հունից հանել Սասուն Միքայելյանին, որ նա պայթել է, գոռգոռոցով հայհոյանքներ է հնչեցրել, ընդհուպ քաշքշուկ է եղել կուսակցական կանանց ներկայությամբ և իրար դուրս են բերել միջանցք»,-աչքի տեսածն է պատմում աղբյուրը ՝ նշելով, հայհոյանքներով լեզվին զոռ էին տվել նաև ուրիշ տղամարդիկ, բայց դա կարճ տևեց Սուրեն Պապիկյանի միջամտությամբ։ Նա անմիջապես իրավիճակի վերահսկողությունը ձեռքն է առել ու աներձագ Հրաչի հետ միասին քաշքշելով՝ մեկ այլ սենյակ ուղեկցել Սասուն Միքայելյանին բորբոքած կուսակցին։
Ինչի՞ց է այդպես բորբոքվել Սասուն Միքայլյանը և այդ ի՞նչն է ստիպել նրան հախուռն արձագանքել երիտասարդին, ով, ըստ ամենայնի, բոլորից մեկն է եղել, ով այդ պահին գտնվել է ՔՊ կենտրոնական գրասենյակում՝ ընտրություններին իշխանությանը ձայներ բերելու թեմատիկ ժողովի մասնակցելու համար, մեզ հետաքրքրող որևէ հարցի Սասուն Միքայելյանը չցանկացավ պատասխանել։ Սկզբում փորձում էր հերքել միջադեպի մասին լուրը, թե՝ «Ես ճանապարհին եմ, տուն եմ գնում», իսկ երբ ավելի կոնկրետ դրվագներով հարցերը հնչեցրինք՝ ստիպված անջատեց հեռախոսը։ Ի դեպ, Yerevan.Today-ի մեկ այլ աղբյուր հայտնեց, որ «կռիվ հրահրածը» ցանկացել է հայտնվել ՔՊ ցուցակում։ Բայց այդ գաղափարին, ըստ ամենայնի, դեմ է եղել Սասուն Միքայելյանը։