Մովսես Հակոբյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է, նրան մեղադրանք է առաջադրվել
Հրավիրվել եմ Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Նա հայտնեց, թե իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը։
Մեղադրանքի վերաբերյալ Մովսես Հակոբյանը մեկնաբանություն չտվեց։