Քաղաքական

03.05.2021 16:05


Տղաս զոհվել է ու իր նորածին երեխային չի տեսել, դատարանը թույլ չի տալիս հոր ազգանունը տալ երեխային. քաղաքացի (տեսանյութ)

Տղաս զոհվել է ու իր նորածին երեխային չի տեսել, դատարանը թույլ չի տալիս հոր ազգանունը տալ երեխային. քաղաքացի (տեսանյութ)

Տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է ու իր նորածին երեխային չի տեսել, հիմա դիմել եմ, որ իմ ազգանունը տան երեխային, դատարանը հիմա մերժում է ինձ: Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի ժամանակ որդուն կորցրած քաղաքացին:

«Ես դատավորի կաշառքները չեմ ուզում, ես իմ երեխայի ժառանգությունն եմ ուզում կտակել թոռանս: Ինչի՞ են մերժում, ինչի՞ են քարշ տալիս դատարաններով, որ չի՞ հասցրել ԶԱԳՍ գնալ: Այսօր-վաղը եթե իմ հարցին լուծում չտան, ես Նիկոլին կասեմ՝ դատավորների անուններով: Մինչև հիմա հանգիստ նստել ենք, ոնց նվագել են, պարել ենք, հերիք եղավ»,-ասաց նա:

Քաղաքացին նշեց, որ մոտ վեց ամիս խնդիրը չի կարգավորվում:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը