Մեկնաբանություն

03.05.2021 19:05


Ոչ մի ապագա չկա՛ նիկոլի ու իր ուսապարկերի հետ

Ոչ մի ապագա չկա՛ նիկոլի ու իր ուսապարկերի հետ

Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ Արցախը թուրքին ծախած ազգի դավաճանները՝ իրենց «ողջունված» պարագլուխ ու հակահայ նիկոլ փաշինի հետ «արտահերթ ընտրությունների» են գնում «ապագա կա՛» կարգախոսով, սոցցանցի գիտակից հատվածը ծաղրական ու սուր մեկնաբանություններով է հեղեղված: Քիչ չեն նաև լուսանկարային մեմերը, այսինքն՝ այդ կարգախոսի կիրառմամբ հակառակ իմաստն ընդգծող պատկերները, նկարները:

Հասկանալի է, որ նիկոլի դավաճանախմբի կարգախոսը «քլնգողներից» բացի կան նաև ֆեյքերն ու թրքաբարո կռապաշտները, բայց դրանք կլինիկական դեպք են, քանի որ դրանք այն լյումպեններն են, որոնք ցնծությամբ կընդունեն իրենց սիրելի թուրքերին ու թուրքական դրոշը՝ Հայաստանի գլխին: Պարզից էլ պարզ է, որ առաջիկա ընտրություններում նիկոլ փաշինի օգտին կարող են քվեարկել մի՛միայն ազգի դավաճանները, ստահակները կամ լատենտ թուրքերը:

Ինչ վերաբերում է կոնկրետ կարգախոսքին, ապա այն ոչ միայն բովանդակազուրկ է ու «քայլոների» նման փուչ, այլև նիկոլ փաշինի ու նրա հանցախմբի կողմից «ապագա կա» ասելը հնչում է որպես ծայրագույն ծաղր՝ Հայաստանի քաղաքացիների ու, առհասարակ, հայության հասցեին:

Անկախ այն բանից, թե ով ինչ քաղաքական ուժի կարող է տալ իր նախընտրությունը՝ ենթադրելի «արտահերթում», ցանկացած նորմալ մարդ պարզորոշ հասկանում է, որ նիկոլ փաշինի ու նրա դավաճանախմբի հետ ոչ մի ապագա չկա, այլ կարող է լինել միայն աղետ, կոտորած, արյուն, ողբերգություն, պետության ու ազգի վերջնական կործանում:

Չկա՛ ու չի՛ կարող նույնիսկ ապագայի բարալիկ հույս լինել մի սատանայական անձնավորության ու նրա սատանաճտերի իշխանավարման դեպքում, որոնք 3 տարի առաջ անարյուն հեղաշրջմամբ զավթեցին Հայաստանի իշխանությունը և պետությունն ու ժողովրդին մատնեցին աղետի, մահվան, նետեցին կործանման ու ողբերգության հորձանուտը:

Չկա՛ ու չի՛ կարող ապագա լինել իշխանավարման դեպքում փաշինի նման մի ստահակի, որը պայմանավորված պատերազմով թշնամուն է հանձնել Արցախը, թույլ է տվել թշնամու կողմից հազարավոր հայ զինվորների կոտորածը, կործանել է բանակն ու փոշիացրել Արցախի ու Հայաստանի ինքնապաշտպանական ներուժը:

Դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ լրացուցիչ հիմնավորման կարիք չի զգում: Բավական է նշել այս ապիկար «ապագակաիստների» 3 տարվա իշխանավարման հիմնական հետևանքները, որոնք սահմռկեցուցիչ են.

Ա) բացարձակ անտարբերություն և անձեռնահասություն կորոնավարակի համաճարակին դիմակայելու առումով, ինչը հանգեցրել է ծանրագույն հետաևանքների` մահացել է ավելի քան 5000 մարդ, խափանվել է երկրի տնտեսությունը, ծագել են սոցիալական ծանրագույն խնդիրներ:

Բ) հետևողական ու կանխամտածված քայլերով, արկածախնդրական «քաղաքականությամբ» արագացվել է պատերազմի վերսկսումը, ուղղակիորեն լեգիտիմացվել է թշնամու կողմից ռազմական եղանակով Արցախի խնդրի լուծման փորձ կատարելը:

Գ) այդ տարօրինակ կամ ամենայն հավանականությամբ՝ պայմանավորված պատերազմում նիկոլ փաշինի անմիջական մեղքով զոհվել է Հայոց բանակի ավելի քան 5000 զինվոր ու սպա, վիրավորվել և առողջական լրջագույն խնդիրներ ունեն ավելի քան 10000 զինվոր ու սպա, թշնամուն է հանձնվել Արցախի Հանրապետության տիրապետած տարածքի շուրջ 75 տոկոսը, լրջագույն սպառնալիք է ստեղծվել թշնամու կողմից Հայաստանի Հանրապետության հարավային մարզերը զավթելու առումով, կործանման է մատնվել Հայոց բանակի տիրապետած սպառազինության՝ հրետանու, զրահատեխնիկայի ահռելի մասը:

Ի դեպ, նիկոլ փաշինից ու նրա դավաճանախմբից բացի, այդ ամենի համար պատասխանատվություն են կրում բոլոր այն խանդավառ «երջանիկները», որոնք առանց երկար-բարակ մտածելու՝ ձայն են տվել այս թափթփուկներին, սատարել են այս ընթացքում ու հատկապես՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո: Բայց եթե վերջինների պատասխանատվությունը զուտ բարոյական հարթության վրա է, ապա նիկոլ փաշինն ու նրա հանցախումբը պետք է պատասխանատվություն կրեն ինչպես քաղաքական, այնպես էլ՝ իրավաքրեական առումներով:

Այո, ապագա կա: Այնքանով, որքանով մոլորակը շարունակում է պտտվել, օրացույցի ամսաթվերն էլ փոխվում են: Իսկ կոնկրետ նիկոլ փաշինի ու նրա հանցակիցների համար կա մե՛կ ապագա՝ ցմահ բանտարկություն՝ հույսով, որ հանկարծ հաշվեհարդարի զոհ չդառնան, այլ «քաղաքակիրթ ձևով» իրենց արժանի պատիժը կրեն: Ցմահ:

Ի դեպ, բուն կարգախոսի մասին: Այն իսկապես դատարկ է ու ոչինչ չի ասում: Ավելին, «Ապագա կա» կարգախոսն ուղղակիորեն արտապատճենված է 2017-ին նույն նիկոլ փաշինի ու նրան կցված «Լուսավորի» ու Արամ Զ. Սարգսյանի առաջադրած «Ելք կա»-ից:

Ճիշտ է, այս անգամ նիկոլ փաշինը ոչ թե գարաժների վրա թռվռալով է ճվճվալու՝ «ելք կա, ելք կա», այլ փորձում է պատերազմում զոհված տղաների սուրբ շիրիմների վրա իր անդուր ֆալցետով ճղճղալ՝ «ապագա կա, ապագա կա...»:

Մի խոսքով, պղծության խրախճանքը շարունակվում ու դեռ մոլեգնելու է, քանի դեռ ազգի ու պետության դեմ աններելի ոճիր գործած նիկոլ փաշինն ու իր մանկուրտ-ենիչերիները չեն ենթարկվել պատասխանատվության:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը