Մեկնաբանություն

03.05.2021 12:25


«Սահմանադրական» խեղկատակություն

«Սահմանադրական» խեղկատակություն

Մեր Սահմանադրությունը գրված է եղել վարչապետի համար։ Ոչ թե այսինչյան այսինչի, այլ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի համար։ Ով նստում է աթոռին, նա էլ օգտվում է։

Վարչապետը փոխվեց, բայց իր վրայով կարված «կոստյումը» մնաց։ Նիկոլը քննադատում էր այդ «կոստյումը», դրա կարողներին ու պատվիրատուին, բայց հենց հագավ այն, անմիջապես դուրն եկավ։

Մեր Սահմանադրությունը քաղաքական ճգնաժամերի լուծման տարօրինակ տարբերակներ է առաջարկում, քանզի գրվել է այն կանխավարկածով, որ դրանք չեն լինելու, իսկ եթե լինեն, ապա կհանգուցալուծվեն միայն ֆորս–մաժորային տարբերակով։

2018–ին Հայաստանը հայտնվեց ֆորսմաժորային իրավիճակում․ փողոցից մեկը քայլելով եկավ Երևան և մտավ վարչապետի կաբինետ։ Մինչև Երևան գալը նրան միացել էին միայն հանրությանն անհայտ մարդիկ ու «չալո» անունով մի շուն։

Երևանում չալոյենց միացան օտարերկրյա գործակալական ցանցերը։ Հետո թամաշա անողները։ Հետո մերժելու ցանկություն ունեցողները։ Հետո ջուր ուղարկողներն ու կաշը գնաց։ Հրապարակում շնից շատ մարդ հավաքվեց։ Կեղծեցին Աբաջյանի պապիկին, ոստիկան «Աշոտի» «տատիկին», ամեն ինչ։

Հնդկական սերիալի սիրահարների համար նոր հերոս էր հայտնվել՝ ֆիրդուսնոցից զինվորականի մայկայով, կեղծ արյունով սրտիկած բինտով ձեռքը փաթաթած կեղծ Մոնթեն՝ բեմի վրա ուրիշների ձեռքից միկրոֆոնը զոռով խլող յուր կնոջ հետ։

Վարչապետափոխությունը և 2018–ի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունները զուտ օրենսդրական առումով տեղի ունեցան խեղկատակային տարբերակով։ Բոլորը գիտեին, որ թատրոնի են մասնակցում, բայց մասնակցում էին, քանզի Սահմանադրությունն էր այդպես նախատեսել։ Տեղի ունեցավ կեղծ հրաժարական, կեղծ չընտրություն, ևս մեկ կեղծ չընտրություն և արտահերթ խորհրդարանականը, որը հեշտությամբ կեղծվեց հեղափոխական էյֆորիայի աղմուկի տակ։

Իսկ ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Մոռացողների համար հիշեցնեմ։

Սկզբում խորհրդարանական մեծամասնությունը մի քանի լրացուցիչ կնոպկա ապահովեց, որպեսզի Նիկոլը դառնա վարչապետ։ Հետո «ժողովրդի» վարչապետ Նիկոլը, երբ արդեն հասցրել էր սեփականաշնորհել ընտրությունների կազմակերպման «կոստյումը», որոշեց գնալ արտահերթ ընտրությունների։ Դրանից հետո մազալու կինոն սկսվեց։ Պարզվեց, որ մեր Սահմանադրությունը բառիս բուն իմաստով կապիկություն է նախատեսել նման իրավիճակների համար։ Որպեսզի տեղի ունենա արտահերթ ընտրություն, գործող վարչապետը պետք է հրաժարական տա, հետո երկու անգամ «տապալվի», ու տեղի ունենան արտահերթ ընտրություններ։

Այսօր այդ կապիկությունն ու «սահմանադրական» խեղկատակությունը կրկնվում է։ Նիկոլն այսօր պետք է չընտրվի վարչապետ, որպեսզի․․․ մնա վարչապետ ու փորձի կեղծել ընտրությունները։ Այս կապիկությունը ևս մեկ անգամ կկրկնվի ու մենք կմտնենք արտահերթ ընտրությունների բուն գործընթացի մեջ։

Հայ ժողովրդի միակ խնդիրը պետք է լինի այս խեղկատակության էջը ամուր փակելն ու դավաճան–խեղկատակին պատմության աղբանոց ուղարկելը՝ մինչև այդ Քրեական օրենսգրքրի ծանրագույն հոդվածների տակ մտցնելով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը