Լրահոս

03.05.2021 11:15


12 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

12 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217 008-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5175-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 717 է, ընդհանուր առողջացածներինը՝ 200 472, փաստացի բուժվողներինը՝ 11 361: Մեկ օրում արվել է 2585 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 993 612 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը