Կարծիք

03.05.2021 10:42


Աննա Հակոբյանի հովանավորյալ Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ-ից ողջունում է բոլորին (լուսանկար)

Աննա Հակոբյանի հովանավորյալ Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ-ից ողջունում է բոլորին (լուսանկար)
Politik.am-ը գրում է․ Պատերազմի 44 օրերին հանրությանը ստով կերակրած և ստի մոնումենտ դարձած Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ-ում կյանք է վայելում: Քիչ առաջ նա ֆեյսբուքյան Cigar.am փակ խմբում հրապարակել է սիգարով լուսանկար և բարի լույս մաղթել բոլորին:

Հետաքրքիր է, թե իր օլիգարխիկ հաճույքներով ո՞ւմ է բան հասկացնում Արծրուն Հովհաննիսյանը: Ի վերջո իր ներկայացրած իշխանության գործունեության հետևանքով հազարավոր հայորդիներ են զոհվել և կարելի էր առավել զուսպ դրսևորվել:

Ի դեպ հետաքրքիր է, որ պատերազմից հետո նա պնդում էր, որ շարունակելու է ապրել Հայաստանում, բայց տարօրինակ արագությամբ հայտնվեց ԱՄՆ-ում, որտեղ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների նաև բնակարան է գնել: Համացանցի որոշ օգտատերեր անգամ պնդում են, որ Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ-ում է հայտնվել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի աջակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը