Լրահոս

03.05.2021 08:22


Բաղրամյան գյուղում բախվել են ՎԱԶ-21099-ը և Ford Transit-ը, վերջինս էլ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. նրանք մահացել են

Բաղրամյան գյուղում բախվել են ՎԱԶ-21099-ը և Ford Transit-ը, վերջինս էլ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. նրանք մահացել են

Մայիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 21:00-ից ժամը 21:30-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան-Արտաշատ միջհամայնքային ճանապարհից դեպի Բաղրամյան գյուղ տանող հատվածում, Ford Transit մակնիշի ավտոմեքենան բախվել է ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս եկել հանդիպակած գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, և առաջ ընթանալով, վրաերթի ենթարկել 2 կին հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը