Աշխարհ

02.05.2021 20:21


Ադրբեջան է հասել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Ադրբեջան է հասել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը կիրակի հասել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, դեղամիջոցը հասել է Հեյդար Ալիևի անվան օդանավակայան:

Ուղեբեռն ընդունել են երկրի ԱԳՆ և առողջապահության նախարարության ներկայացուցիչները, ինչպես Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:

Վերջինս նշել է, որ պատվաստանյութի մատակարարումն «Ադրբեջանի հետ բարեկամության նշան է»: Ռուս դեսպանը նշել է, որ պատվաստանյութի հաջորդ խմբաքանակի մատակարարումը տեղի կունենա մայիսին:

Ադրբեջանի իշխանությունները մարտին որոշում էին կայացրել կիրառել ռուսական պատվաստանյութը: Երկրում պատվաստման արշավը մեկնարկել է հունվարի 18-ին: Մինչ այս պահն օգտագործվել է չինական Sinovac Biotech ընկերության «ԿորոնաՎակ» դեղամիջոցը: Մայիսի 3-ից կմեկարկի նաև անգլո-շվեդական AstraZeneca ընկերության Vaxzevria պատվաստանյութի մատակարարումը:

Ադրբեջանում պատվաստվել է ավելի քան 1,5 մլն մարդ, որը բնակչության 15 տոկոսն է: Համավարակի ողջ ընթացքում երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 320 322 դեպք, որից 4538-ը՝ մահվան ելքով:

Այս խորագրի վերջին նյութերը