Լրահոս

02.05.2021 11:25


15 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 267 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

15 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 267 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 267 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 216 863-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5163-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 640 է, ընդհանուր առողջացածներինը՝ 199 755, փաստացի բուժվողներինը՝ 11 945: Մեկ օրում արվել է 2941 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 991 027 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը