Քաղաքական

01.05.2021 21:37


Ոստիկանությունը լծվել է Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու գործին

Ոստիկանությունը լծվել է Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու գործին

NEWS.am-ը ստանում է տեղեկություններ, որ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը լծվել է Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու գործին:

Մասնավորապես մարզային եւ քաղաքային ոստիկանության բաժանմունքները բացում են տվյալ բնակավայրի՝ հեղինակություն վայելող անձանց (գործարար, ուսուցիչ, դպրոցի տնօրեն եւ այլն), անձնական գործերը, կապվում են նրանց հետ եւ ասում, որ կա պահանջ, որ գալիք ընտրություններին պետք է աշխատեն վարչապետի օգտին եւ ապահովեն ձայների անհրաժեշտ քանակ:

Մեր տեղեկություններով ցուցումը տրվել է ոստիկանության ղեկավարության կողմից, եւ ոստիկանները համատարած լծվել են այս գործի իրականացմանը: Խմբագրություն զանգահարած քաղաքացիները, որոնք չցանկացան իրենց անունները հրապարակել, պնդում են, որ ունեն իրենց ասածն ապացուցող ձայնագրություններ:

NEWS.am ահազանգած քաղաքացիները իրենց վրդովմունքն էին արտահայտում այս ամենի առնչությամբ՝ նշելով, որ նման լայնածավալ ճնշումների եւ շանտաժի կիրառում նախկինում երբեք չի եղել: Ավելին` նրանք հայտարարում էին, որ այս ճնշումները հակառակ էֆֆեկտն են ունենալու, քանի որ իրենք չեն պատրաստվում կուլ գնալ շանտաժին:

Այս խորագրի վերջին նյութերը