Քաղաքական

01.05.2021 21:15


Նիկոլ Փաշինյանը կարող էր Կազանից վերադառնալ 82 դոլարով, բայց նախընտրել է 50.000 ԱՄՆ դոլարանոց չարթերը

Նիկոլ Փաշինյանը կարող էր Կազանից վերադառնալ 82 դոլարով, բայց նախընտրել է 50.000 ԱՄՆ դոլարանոց չարթերը

Երեկ պետական ինքնաթիռի անսարքության պատճառով Նիկոլ Փաշինյանը Կազանից Հայաստան է վերադարձել մասնավոր ինքնաթիռով, որի վարձակալության համար Հայաստանի հարկատուների միջոցներից վճարվել է շուրջ 50.000 ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։

Mediaport-ն ավիատոմսերի առցանց վաճառք իրականացնող կայքերից պարզեց, որ Փաշինյանը աստղաբաշխական գումար մսխելու փոխարեն կարող էր Հայաստան վերադառնալ «Ուրալ» ավիաընկերության՝ Կազան-Երևան այսօր իրականցված ուղիղ չվերթով, որի տոմսի արժեքը սկսվում է 82 ԱՄՆ դոլարից:

Մինչդեռ Հայաստանում որևէ անհետաձգելի գործ չունեցող Փաշինյանը նախընտրել է էլիտար հաճույքներ անել՝ իհարկե, Հայատանի ժողովրդի հարկերից գոյացող բյուջեի հաշվին։

Այս խորագրի վերջին նյութերը