Քաղաքական

01.05.2021 20:53


Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել, որով հայկական կողմից 100 մետր հեռավորության վրա են լինում. Ներսես Շադունց

Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել, որով հայկական կողմից 100 մետր հեռավորության վրա են լինում.  Ներսես Շադունց

Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել այն հատվածում, որը GPS-ով իրենց տրամադրության տակ էր անցել: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Սյունիքի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցից:

Համայնքի ղեկավարը շեշտեց, որ այդ տարածքների մասով որևէ պաշտոնական պայմանավորվածություն չի եղել, փոխարենը սահմանը գծվել է GPS-ով, որից հետո պարզապես բանակային կորպուսի մակարդակով խոսել են, պայմանավորվել, որ շատ չառաջանան:

«Իրականում հիմա այդ տարածքը նրանցն է ու մենք չենք կարող ասել, թե ապօրինի առաջ են գալիս, բայց այդտեղ տեղակայվելով վտանգվում է համայնքը, հիմա էլ ինժեներական աշխատանքներ են իրականացնում: Մեր բանակային կորպուսի հետ միասին իրենց հետ պայմանավորվել էինք, թե այո, ձեր տարաքծն է, բայց ո՛չ մենք կանգնենք այդտեղ, ո՛չ էլ դուք: Հիմա ինչ անում ենք մեր բանակի հետ համաձայնեցնելով ենք անում, բայց նախկինում միայն որոշվել էր, որ բարձրադիր հատվածում դրոշ պետք է խփեն ու վերջ, հիմա ստացվում է այնպես, որ մեր կողմից 100 մետր հեռավորության վրա նրանց պոստերն են լինելու, հիմա էլ անմիջապես իրենց դիմացը՝ 5-10 մետր հեռավորության վրա մեր բանակն է դնում, փակեն, որ գյուղը չերևա»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը