Եվ այսպես, հունիսի 30-ին կայացավ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: Բուն հանրահավաքին չեմ հետևել, սակայն, երբ նայեցի Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի տպագիր տարբերակին՝ այն ինձ համար առաջին հայացքից ավելի կարճ թվաց, քան նախորդներն էին: Կարծես` մի ինչ-որ բան պակաս լիներ: Ելույթը կարդալուց հետո ամեն ինչ պարզ դարձավ։ Լ. Տեր-Պետրոսյանն այս անգամ, հասկանալի պատճառներով, չէր անդրադարձել իր սիրած թեմային՝ արտաքին վտանգի առկայությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Մինչև այդ նա իր նախորդ ելույթներում մի մեծ մաս էր հատկացնում այս` Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդրին ու անընդհատ գուժում, թե գնալով մեծանում է հարևան Ադրբեջանից սպավող հարձակման վտանգն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մոտ է հանգուցալուծմանը:
Տպավորությունն այնպիսին էր, թե նա Կազանյան հանդիպումից անհամբերությամբ սպասում էր որևէ առաջընթացի (ինչպես հայտնի է, առաջընթաց ասելով` Լ. Տեր-Պետրոսյանը պատկերացնում է ամեն գնով ու շուտափույթ ԼՂ-ի «գլխացավանքից» ազատվելը):
Այս անգամ ՀԱԿ առաջնորդն ուղղակի շրջանցեց Ղարաբաղի թեման՝ պատճառաբանելով, թե մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում, ու ինքը չի ցանկանում մեկնաբանել այն: Ի՞նչը մեկնաբանի, եթե հանձնելու թեմա չկա։
Տեր–Պետրոսյանը հանրահավաքային ելույթի Ղարաբաղին վերաբերող հատվածում իր մեկ–երկու նախադասությանը հավելեց, թե ՀԱԿ-ի դիրքորոշումը այս խնդրի կարգավորման վերաբերյալ կախված է նրանից, թե որքանով է այն ընդունելի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության համար: Այնինչ վերջերս «Մոսկովսկիե նովոստիին» տված հարցազրույցում նույն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին այլ բան էր ասել: Նա այնտեղ վերահաստատել էր Լեռնային Ղարաբաղի լուծման իր` դեռևս 1997թ. պատկերացումը, ըստ որի` ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի փուլային ճանապարհով, այն է` հանձնվի Ադրբեջանին առանց կարգավիճակի հստակեցման: Հիշեցնենք, որ այս տարբերակաը մերժվել էր և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում ինչպես ժողովրդի, այնպես էլ, մասնավորապես, ԼՂՀ իշխանությունների կողմից։ Եվ այսքանից հետո հայտարարել, թե իրենք կողմ կլինեն այն մոտեցմանը, որն ընդունելի կլինի Ղարաբաղի ժողովրդի կողմից՝ առնվազն դեմագոգիա է։
Տեղին է նաև հիշելը, որ Տեր–Պետրոսյանը արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում մշտապես քննադատական խոսքով է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշման նկատմամբ` նշելով, թե հենց ղարաբաղցիների մաքսիմալիստական լինելու պատճառով է ձգձգվում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը:
Այս ամենին եթե նաև հավելենք այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի, այսպես ասած, նշանաբաններից մեկը, որը բառացի չէր հայտարարվում, բայց տարբեր տեխնոլոգիաներով քարոզվում էր, Հայաստանը ղարաբաղցիներից ազատելն է, ապա ՀԱԿ առաջնորդի քաղաքական կերպարն ամբողջական տեսք կստանա:
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Լեռնային Ղարաբաղի հարցը

Հայկ Ալեքսանյան