Տնտեսական

16.04.2009 15:05


Գյուղացիները Շիրակի մարզում չեն կարողանում սկսկել գյուղատնտեսական տարին

Գյուղացիները Շիրակի մարզում չեն կարողանում սկսկել գյուղատնտեսական տարին

Շիրակի մարզի Մայսիյան համյանքում բնակչությունը դժգոհում է, որ ի վիճակի չեն սկսելու գարնանային գյուղատնտեսական աշխատնքները:

«Արդեն ժամանակն է աշխատանքները սկսելու, սակայն կանգնած ենք փաստի առաջ, բանկերից անցած տարվա  վերցրած վարկերը չենք կարողանում հետ տալ, աբողջ բերքը կարկուտի հետևանքով տուժվեց, պետությունը խոստացավ փոխհատուցում, սակայն մինչեւ հիմա «քոռ կոպեկ» պետությունից չենք ստացել»,- նշեց  գյուղացիներից մեկը:

Մայիսյանցիները դժգոհում էին հատկապես տեխնիկայի բացակայությունից և վառելիքի ու պարարտանյութերի բարձր գներից: «Մեկ պարկ պարատանյութն արժե 11 հազար դրամ, տեխնիկա համարյա չկա, վառելիքն էլ թանկ, պետության կողմից խոստացված սերմանցուն էլ չեն տալիս»,- դժգոհեց 60–ամյա Հակոբ Վասիլյանը:

Գյուղացիները նշում են, որ եթե այսպես շարունակվի, ապա իրենք կկանգնեն լուրջ փաստի առաջ, իսկ աշնանը քաղաքի բնակչությունը ստիպված կլինի շատ թանկ վճարել իրենց արտադրած բարիքների համար:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության գլխավոր մասնագետ Գառնիկ Սիմոնյանը ստեղծված իրավիճակը մեկանաբանեց այսպես. «Անցած տարի իրենք Մայիսյան համայնքից կարկուտի հետևանքով որևէ վնասի ակտ չեն ստացել, հետևաբար վնասների փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»: Իսկ ինչ վերաբերում է պարարտանյութին, ապա գլախավոր մասնագետի խոսքերով, «Դվին»  հոլդինգը, որը զբաղվում է պարարտանյութերի ներկրմամբ, մինչև մարտի մեկը ժամանակ է տվել գյուղացիներին՝ պարկը 6300 դրամով պարարտանյութ ձեռք բերելու համար, այդ ժամկետից հետո գյուղացիները ստիպված են պարարտանյութը ձեռքբերել շուկայական գներով և պետությունն այստեղ ոչինչ անել չի կարող:

 Մարզպետարանի պաշտոնյան նշեց, որ այս տարի հնրավոր է, որ սուբսիդավորվեն միայն 1800-1900 մետրից բարձր գտնվող գյուղական համայնքները: «Սակայն սա դեռ կառավարության որոշման նախագիծ է, որոշում դեռ չկա, չի բացառվում, որ ֆինանսների սղության պատճառով այս նախագիծը այդպես էլ որոշում չդառնա»,- նշել է Գ. Սիմոնյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը