Լրահոս

01.05.2021 07:55


Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ բախվել են Infiniti, Mercedes և 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները. 3 հոգի հոսպիտալացվել է

Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ բախվել են Infiniti, Mercedes և 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները. 3 հոգի հոսպիտալացվել է

Ժամը 21:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ, բախվել են Infiniti, Mercedes և 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը