Լրահոս

30.04.2021 22:36


Փարաքարում միմյանց են բախվել ГАЗ Ա64 ավտոբուսը, ВАЗ 2121, ГАЗ 2410 ավտոմեքենաները. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Փարաքարում միմյանց են բախվել ГАЗ Ա64 ավտոբուսը, ВАЗ 2121, ГАЗ 2410 ավտոմեքենաները. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Փարաքար գյուղի Երեւանյան փողոցում՝ այսօր ժամը 15:30-ի սահմաններում թիվ 35 հասցեի դիմաց, բախվել են Փարաքար գյուղի բնակիչներ 22-ամյա Արայիկ Հովակիմյանի վարած ВАЗ 2121 մակնիշի, 63-ամյա Հակոբ Ավագյանի վարած ГАЗ Ա64 մակնիշի ավտոբուսն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի վարած ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով Հ. Ավագյանի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 7 ամսական Ադրիանա Գ.-ն, 6-ամյա Գայանե Գ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 25-ամյա Փիրուզա Աղասյանը՝ «Էրեբուն» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է թիվ 203 Էջմիածին-Երեւան երթուղին:

Այս խորագրի վերջին նյութերը